ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2021
«Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահարստացման կոմբինատում առաջացող թափոնների պահման/տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ դեկտեմբերի 16-ին ժամը 12:30-ին Շնողի համայնքապետարանի շենքում (հասցե՝ Լոռու մարզ, ք. Շնող, 2 փող. շ. 4/3  հասցեում տեղի կունենա «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահարստացման կոմբինատում առաջացող թափոնների պահման/տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: