ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.09.2022
«Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջան քաղաքի վարչական տարածքներով ջրագծի անցկացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կիրականացվի «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջան քաղաքի վարչական տարածքներով ջրագծի անցկացման  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: