ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2022
«ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Ապագայի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հուլիսի 15-ին ժամը 15:00-ին Արմավիրի մարզի Ջրառատի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎՈԼՖԵՆԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Ապագայի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: