07.07.2022
«Վոլֆենգրուպ» ՍՊ ընկերության կողմից Արմավիրի մարզի Արաքսի ԱԿԽ երևակմում (Վոլֆենգրուպ տեղամաս) կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ հուլիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Արաքս (Էջմ.) համայնքի Արաքս բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «Վոլֆենգրուպ» ՍՊ ընկերության կողմից Արմավիրի մարզի Արաքսի ԱԿԽ երևակմում (Վոլֆենգրուպ տեղամաս) կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: