ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.09.2022
«ՎՀ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դ.Անհաղթ փողոցի 14/10, 14/11, 14/14 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2022թ սեպտեմբերի  14-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՎՀ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Դ.Անհաղթ փողոցի 14/10, 14/11, 14/14 հասցեներում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման  հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: