«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 11։00-ին, ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջանի քաղաքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55) տեղի կունենա «Վ.Է.Վ.» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Տավուշի մարզի, Դիլիջան համայնքի, Հովք բնակավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրների թիվ 1 և 2 տեղամասերում արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: