ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2025
«Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արթինլեռի օբսիդիանների հանքավայրի «Ապագա» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կկայանա «Հայր և որդի Հարությունյաններ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արթինլեռի օբսիդիանների հանքավայրի «Ապագա» տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումը: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Թալինի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218