ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2021
Թալինի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Դիզափայտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Թալին համայնքում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Արագածոտնի մարզ ք. Թալին Գայի 1) տեղի կունենա «Դիզափայտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Թալին համայնքում նախատեսվող արևային կայանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: