22.02.2022
Երևան քաղաքի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, մարտի 4-ին, ժամը 12:00-ին՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքում տեղի կունենան Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում գրականության և մոմի վաճառակետի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: