22.04.2022
Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1 բլոկի ընդլայնված տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. մայիսի 4-ին, ժամը 12:00-ին Արարատի մարզի Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կիրականացվի՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1 բլոկի ընդլայնված տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: