ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2025
«Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ, Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 144 հասցեում նախատեսվող 3 թռչնանոցների կառուցման և գործունեության ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և նույն օրը՝ ժամը 12:00-ին, Սպիտակի համայնքապետարանում կկայանա «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի 144 հասցեում նախատեսվող 3 թռչնանոցների կառուցման և գործունեության ընդլայնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 2-րդ լսումները: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Սպիտակի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218