ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.12.2022
«Սպիտակի Թռչնաբուծական Կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ հունվարի 11-ին, ժամը 12։00-ին, Լոռու մարզի, Սպիտակի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Սպիտակ, Շահումյան փող. 7) տեղի կունենա «Սպիտակի Թռչնաբուծական Կոմբինատ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի, Շիրակի խճուղի 155 հողամասում նախատեսվող սանիտարական անցակետի, երկու հավանոցի, երկու ճտանոցի և Սպիտակ համայնք Քարաձոր բնակավայր 3, 3/1, 3/2 հասցեներում նախատեսվող սեպտիկ հորի, երկու հավանոցի և պարսպի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: