ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.09.2023
«ՍԱՆԵՐՋԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում նախատեսվող արևային ֆոտոէլեկտրական կայանի (ԱՖԷԿ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և անցկացնել «ՍԱՆԵՐՋԻ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրում նախատեսվող արևային ֆոտոէլեկտրական կայանի (ԱՖԷԿ) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: