ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2022
«Պետրոսյան Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ մարտի 3-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Պետրոսյան Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: