ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.10.2021
«Պարս» ՍՊԸ-ի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում տեղի կունենա՝ «Պարս» ՍՊԸ-ի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյանների 13 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: