ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.09.2021
«ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Տանձուտի ձկնաբուծական տնտեսության համար նախատեսված ավազանների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմնա հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 29-ին ժամը 12:00-ին Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի վարչական շենքում տեղի կունենա  « ՕՍՏ-ՇԻՆ » ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արմավիրի մարզի Տանձուտի ձկնաբուծական տնտեսության համար նախատեսված ավազանների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: