ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2024
«ՄԱՈՒՆԹԻՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Եղեգնուտի ԱԿԽ-ի հանքավայրի Հարավ-Արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թ հունվարի 8-ին՝ ժամը 11։00-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ՄԱՈՒՆԹԻՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արմավիրի մարզի Եղեգնուտի ԱԿԽ-ի հանքավայրի Հարավ-Արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Մեծամորի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: