ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.06.2022
«Մաունթին վիլիջ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա 7/10 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հունիսի 21-ին, ժամը 11։00-ին, ՀՀ Տավուշի մարզի, Դիլիջանի քաղաքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան փողոց, 55 շենք) տեղի կունենա «Մաունթին վիլիջ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա 7/10 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: