19.04.2022
«ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տրավերտինների «ԱՐԼՅՈՒ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. ապրիլի 29-ին ժամը 11:00-ին Վեդի խոշորացված համայնքի Գոռավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՄՈԴՈՒՍ ԳՐԱՆՈՒՄ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի տրավերտինների «ԱՐԼՅՈՒ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: