ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2022
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արտաշատի ԱԿԽ-ի հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. ապրիլի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Արտաշատ համայնքի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ « ՄԼ ՄԱՅՆԻՆԳ » ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Արտաշատի ԱԿԽ-ի հանքավայրի 1-ին տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: