15.04.2022
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասում արդյունահանման աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն ապրիլի 29-ին, ժամը 11:00-ին, Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 1-ին տեղամասում արդյունահանման աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: