ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2021
«Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ հոկտեմբերի 15-ին ժամը 13 :00-ին Կոտայքի մարզի Մեղրաձորի համայնքապետարանի շենքում  տեղի կունենա «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Մեղրաձորի ոսկու հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: