27.09.2021
«ՄԵՐՍԱՐ» ՍՊ ընկերության Արագածոտնի մարզի Արտենիի օբսիդիանի հանքավայրի 4-րդ տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. հոկտեմբերի 6-ին ժամը 12:00-ին Արագածավանի համայնքապետարանի շենքում կազմակերպել «ՄԵՐՍԱՐ» ՍՊ ընկերության Արագածոտնի մարզի Արտենիի օբսիդիանի հանքավայրի 4-րդ տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: