<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:00-ին, ՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի համայանքապետարանի շենքում կիրականացվի «Մասիս տոբակո» ՍՊ ընկերության ծխախոտի հումքի (թութուն) վերամշակման արտադրամասի վերազինման և շահագործման, ինչպես նաև նույն օրը ժամը 11։30-ին «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծխախոտի արտադրության վերամշակման գործարանի վերազինման և շահագործման գործընթացների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների վերաբերյալ հանրային
քննարկումներ /4-րդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հաշվետվության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: