18.02.2022
«Մանիսա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ մարտի 2-ին, ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Մանիսա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: