01.08.2022
«Լաքշրի ապարտամենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կ․ Ուլնեցի փողոց 56/14 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի վերակառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լաքշրի ապարտամենտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կ․ Ուլնեցի փողոց 56/14 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի շենքերի վերակառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: