30.08.2021
«ԿԱՐԱ-ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում 2021-2023թ.թ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. սեպտեմբերի 8-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Քարաբերդ համայնքի վարչական շենքում տեղի կունենա «ԿԱՐԱ-ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի Արևելյան և Արևմտյան տեղամասերում 2021-2023թ.թ. երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: