Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2023թ. սեպտեմբերի 20-ին ժամը 12:00-ին Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1) տեղի կունենա «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերում (որպես ընդերքի տեղամաս) առկա օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության Ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացների վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: