03.05.2022
Վարդան Թումանյանի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրի 23-րդ փողոցի 8 հասցեում նախատեսվող հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն մայիսի 16-ին՝ ժամը 11:00-ին, կոտայքի մարզի Աբովյան համայնքի Պտղնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ քաղաքացի Վարդան Թումանյանի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրի 23-րդ փողոցի 8 հասցեում նախատեսվող հեղուկ վառելիքի լիցքավորման կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: