13.10.2021
«Ղազարյան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արուճի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . հոկտեմբերի 25-ին ժամը 12:00-ին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքի համայնքապետարանում տեղի կունենան «Ղազարյան» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Արուճի տուֆի հանքավայրի հարավային տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: