ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.11.2022
«Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ի Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս կայարան արդյունաբերական հանգույց, արտադրամասի, գրասենյակի, պահեստի և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Կամ դեվելոփմենթս» ՍՊԸ-ի Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս կայարան արդյունաբերական հանգույց, Հրանտ Վարդանյան փողոց № 42 հասցեում նախատեսվող արտադրամասի, գրասենյակի, պահեստի և օժանդակ շինությունների կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: