ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.04.2023
«ԱՎԱԶ-1» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Ջանֆիդայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ՇՄԱ նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝  2023թ. մայիսի 8-ին՝ ժամը 14:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջանֆիդա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ «ԱՎԱԶ-1» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Ջանֆիդայի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Հարավ-արևելյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի  վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: