22.06.2022
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «Ծովինար համայնքի Մեծ առու ջրանցքի» վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. հուլիսի 8-ին, ժամը 14.00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ «Ծովինար համայնքի Մեծ առու ջրանցքի» վերակառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: