16.05.2022
«Անտրացիտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կամարիս համայնքի տարածքում ջարդող-տեսակավորող կայանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ մայիսի 31-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Կամարիս բնակավայրի ղեկավարի նստավայրում կիրականացվի «Անտրացիտ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կամարիս համայնքի տարածքում ջարդող-տեսակավորող կայանքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /չորրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: