16.05.2022
Ջերմուկ քաղաքի Ջրվեժի մոտեցման ճանապարհի, ճեմուղիների մայթերի վերականգնման, կամրջակի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2022թ մայիսի 27-ին, ժամը 12:30-ին՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ քաղաքի Ջրվեժի մոտեցման ճանապարհի, ճեմուղիների մայթերի վերականգնման, կամրջակի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: