ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2022
Ջերմուկ քաղաքի Ջրվեժի մոտեցման ճանապարհի, ճեմուղիների մայթերի վերականգնման, կամրջակի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, մարտի 3-ին, ժամը 14:00-ին՝ Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա Ջերմուկ քաղաքի Ջրվեժի մոտեցման ճանապարհի, ճեմուղիների մայթերի վերականգնման, կամրջակի վերակառուցման աշխատանքների շրջակա  միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: