ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
«ԿԱԿՈՅԱՆ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Սիս համայնքի ձկնաբուծական տնտեսության համար նախատեսված ավազանների վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ մայիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, Արարատի մարզի Մասիս համայնքի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ԿԱԿՈՅԱՆ» ՍՊԸ-ի Արարատի մարզի Սիս համայնքի ձկնաբուծական տնտեսության համար նախատեսված ավազանների վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: