ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2023
«ՍԱԽԱԷԼ» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Գիժգետի հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2023թ. սեպտեմբերի 26-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բնունիս ժամը 11:00-ին, Նժդեհ ժամը 12:00-ին և Թասիկ ժամը 14:00-ին բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «ՍԱԽԱԷԼ» ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Սիսիանի  տարածաշրջանի Գիժգետի հիդրոթերմալ փոփոխված ապարների գոտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։ 
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: