ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.10.2021
«Ախուրյան կոոպշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շիրակի մարզի Ղարիբջանյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . հոկտեմբերի 29-ին, ժամը 12։00-ին, Շիրակի մարզի Ղարիբջանյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Ախուրյան կոոպշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Շիրակի մարզի Ղարիբջանյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: