ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.02.2022
Քաղաքացի Արտաշ Գրիգորյանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Թերակղզու ոչ ափամերձ հատվածում հանգստի գոտու կառուցապատման աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . մարտի 10-ին, ժամը 12:30-ին, Սևանի համայնքապետարանում կազմակերպել և իրականացնել՝ քաղաքացի Արտաշ Գրիգորյանի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Թերակղզու ոչ ափամերձ հատվածում հանգստի գոտու կառուցապատման աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: