ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.09.2022
«Գևորգ-Անուշ» ՍՊ ընկերության կողմից Գեղհովիտի բազալտների հանքավայրի «Ամուր քար 1» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնականա գնահատման հայտի վերաբերյալ

“Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ սեպտեմբերի 19-ին ժամը 14։30-ին, Գեղարքունիքի մարզի, Մարտունի hամայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Գևորգ-Անուշ» ՍՊ ընկերության կողմից Գեղհովիտի բազալտների հանքավայրի «Ամուր քար 1» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնականա գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ « Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: