ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.08.2022
«ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ օգոստոսի 11-ին ժամը 14:00-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում /գյուղ Սոթք, 4-րդ փողոց, 27 շենք հասցեում/  տեղի կունենա «ԳեոՊրո Մայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ․ 011 22 02 18: