25.10.2021
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ, Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ . . նոյեմբերի 9-ին ժամը 14:00-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասարի համայնքապետարանի շենքում /գյուղ Սոթք, 4-րդ փողոց, 27 շենք հասցեում/ տեղի կունենա «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի բացահանքի և ստորգետնյա հանքի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: