ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2023
«ԳԱՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հայկաշեն-Ծիածանի հրաբխաավազակոպճային հանքավայրի Ծիածան տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝  2023թ. մայիսի 16-ին, ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի, Խոյ  համայնքի Ծիածան բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ԳԱՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արմավիրի մարզի Հայկաշեն-Ծիածանի հրաբխաավազակոպճային հանքավայրի Ծիածան տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
 ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: