ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.05.2025
«Էմ ջի դիզայն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում նախատեսվող դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թ. մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ին Շիրակի մարզի  Ամասիա  համայնքի Ամասիա բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում  տեղի կունենա «Էմ ջի դիզայն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում նախատեսվող դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Ամասիայի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218