ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.12.2021
«ԷԿՈՍԱՆ» ՍՊ ընկերության Արագածոտնի մարզի Կանչի պեռլիտների և օբսիդիանի երևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 11-00-ին, Կանչի համայնքապետարանում կազմակերպել և իրականացնել՝ «ԷԿՈՍԱՆ» ՍՊ ընկերության Արագածոտնի մարզի Կանչի պեռլիտների և օբսիդիանի երևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: