29.04.2022
«ԷՅԷՄԷՆ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզի Քարաշատի անդեզիտաբազալտների երևակման սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ին, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Որոտնավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «ԷՅԷՄԷՆ» ՍՊ ընկերության Սյունիքի մարզի Քարաշատի անդեզիտաբազալտների երևակման սահմաններում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: