08.09.2021
«ԷԴՄ Սոլար» ՍՊԸ կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատմնա հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ սեպտեմբերի 23-ին, ժամը 11-00-ին Ազատեկ գյուղի վարչական շրջանի ղեկավայրի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «ԷԴՄ Սոլար» ՍՊԸ կողմից ներկայացված Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքում ֆոտովոլտային կայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: