Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 5ին՝ ժամը 12:00-ին, Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լուք» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Ծովինար բնակավայրում դպրոցի կառուցման աշխատանքների ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Մարտունու համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am հեռ. 011 220 218: