ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.01.2026
«Քինգ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դիլիջան բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի 37 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Քինգ քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Դիլիջան բնակավայրի Սայաթ-Նովա փողոցի 37 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հունվարի 27-ին՝ ժամը 12:00-ին նախատեսված երկրորդ հանրային լսումը չեղարկվում է՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի: 
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ վերը նշված գործունեության վերաբերյալ հանրային երկրորդ լսումը կկայանա 2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 12 :00-ին, Դիլիջան համայնքի ղեկավարի նստավայրում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Դիլիջանի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218